Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.07.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

2524-Ա  21.07.2017թ.

«ԹԻՎ 12 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ»  ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ  ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ  ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ  ԿՆՔԵԼՈՒ  
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետով, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի դ/ ենթակետով, հիմք ընդունելով «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի խնդրանքը, Երևանի քաղաքապետի տեղակալի 04.07.2017թ.  հ.02/10-38923հ գրությամբ տրված դրական կարծիքը.
1.Թույլատրել «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող, Երևանի Խուդյակովի փողոցում գտնվող շենքի տարածքից (հ.2214985 վկայական)՝ 12.3քմ մակերեսով տարածքի համար «Կարինե Շաքարյան Գեորգիի» Ա/Ձ-ի հետ կնքել վարձակալական պայմանագիր՝ մեկ տարի ժամկետով, առանց տարածքի գնման նախապատվության իրավունքի, ռեֆլեքսոթերապևտիկ ծառայություն մատուցելու նպատակով՝ հետևյալ պայմաններով.
1)հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. փետրվարի 22-ի հ.125 որոշումը` տարեկան վարձավճարի չափը սահմանել 300.000 ՀՀ դրամ /ներառյալ ԱԱՀ/.
2)վարձակալը սահմանված ամսական վարձավճարի չափով վճարում է մինչև պայմանագրի կնքման պահը՝ զբաղեցրած ողջ ժամանակաշրջանի համար.
3)վարձակալն իր միջոցների հաշվին պետք է կատարի նշված գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ կոմունալ ծառայությունների ձեռքբերման ծախսերը.
4)վարձակալության պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման.
5)վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են վարձակալի հաշվին.
2.Հանձնարարել «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենին.  
1)ապահովել սույն որոշման համաձայն վարձակալության պայմանագրի կնքումը.
2)Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության ու անշարժ գույքի կառավարման վարչություններ ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները.
3)յուրաքանչյուր եռամսյակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչություն ներկայացնել տեղեկատվություն՝ պայմանագրով սահմանված վարձավճարի հավաքագրման վերաբերյալ.
4)ընդունել ի գիտություն, որ վարձակալի կողմից վարձատուին պատկանող գույքը կարող է օգտագործվել համապատասխան պայմանագիր կնքելու դեպքում։
3.Սույն որոշման  կատարման  կազմակերպումն  ու  պատասխանատվությունը  դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի վրա։
4.Որոշման  կատարման  հսկողությունը  դնել Երևանի  քաղաքապետի տեղակալ  Դ.Օհանյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ