Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.07.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

2525-Ա  24.07.2017թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՆԱՔԵՌ - ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԳՈԳՈԼԻ ՓՈՂՈՑԻ ՎԵՐՋՆԱՄԱՍԻՑ  ՄԻՆՉԵՎ ՌՈՒԲԻՆՅԱՆՑ  ՓՈՂՈՑԻ  ՓԱԿՈՒՂԻ ՄԻԱՑՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԱ-ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ


Երևանի քաղաքապետի 2012թ. հունվարի 19-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N1800-Ա որոշումից և 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N49 արձանագրության որոշումից բխող միջոցառումների մասին>> հ.323-Ա որոշման համաձայն կառուցված, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Ռուբինյանց–Ուլնեցի փողոցները միացնող ճանապարհի 1-ին և 2-րդ փուլերի, որպես տրամաբանական շարունակություն, անհրաժեշտ է ձեռքբերել Գոգոլի փողոցի վերջնամասից մինչև Ռուբինյանց փողոցի փակուղի միացնող ճանապարհի կառուցման նախագծա-նախահաշվային աշխատանքները:
Ելնելով վերոգրյալից հանձնարարել՝
1.<<Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ>> ՀՈԱԿ-ի տնօրենին.
1)իրականացնել պատվիրատուի պարտականությունները Գոգոլի փողոցի վերջնամասից մինչև Ռուբինյանց փողոցի փակուղի միացնող ճանապարհների կառուցման նախագծա-նախահաշվային աշխատանքների ձեռքբերման ուղղությամբ.
2)նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները ձեռք բերել <<Գնումների մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն:
2.Գոգոլի փողոցի վերջնամասից մինչև Ռուբինյանց փողոցի փակուղի միացնող ճանապարհի աշխատանքների ձեռքբերման <<Գնումների մասին>> ՀՀ օրենքով սահմանված պատասխանատու ստորաբաժանման լիազորությունները վերապահել <<Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ>>  ՀՈԱԿ-ին
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել <<Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ>>  ՀՈԱԿ-ի տնօրենի վրա:
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական Ա.Քոթանջյանի վրա: 


    
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ