Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.07.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

2529-Ա  24.07.2017թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի Հ.648-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ 40-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ  ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածով, ելնելով Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2017 թվականի ծրագրի վերաբերյալ» հ.648-Ն որոշման հավելվածի 40-րդ կետով նախատեսված գործառույթների ապահովման  անհրաժեշտությունից.
1.Ընդունել ի գիտություն, որ.
1)Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշման հավելվածի 40-րդ կետով սահմանված է, որ հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ հանրային սննդի օբյեկտին հարակից, Երևան համայնքին պատկանող ընդհանուր օգտագործման տարածքներում հանրային սննդի ժամանակավոր-սեզոնային (մարտի մեկից մինչև նոյեմբերի մեկը) ծառայությունների կազմակերպման համաձայնությունը տալիս է Երևանի քաղաքապետը՝ սահմանելով տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները.
2)սույն կետի 1-ին ենթակետով  նախատեսված համաձայնության վերաբերյալ կնքվում է համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագիր, վարձավճարի չափը սահմանելով տվյալ տարածքի հողամասի կադաստրային արժեքի 10 տոկոսի չափով՝ տվյալ սեզոնի համար:
2.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սապասարկումների վարչության պետ Արման Եդոյանին՝ հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ հանրային սննդի օբյեկտին հարակից, Երևան համայնքին պատկանող ընդհանուր օգտագործման տարածքներում հանրային սննդի ժամանակավոր-սեզոնային (մարտի մեկից մինչև նոյեմբերի մեկը) ծառայությունների կազմակերպման նպատակով կնքել համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագիր, որում պետք է նշվեն տարածքի օգտագործման կարգը, պայմանները և սահմանափակումները: Օգտագործման հանձնվող տարածքի սահմանները որոշվելու են հատակագիծ սխեմայով:
3.Սահմանել, որ.
1)սույն որոշման 2-րդ կետում նշված համաձայնության տրման և պայմանագրի կնքման նպատակով ներկայացված դիմումների վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչություն եզրակացություն (կարծիք) են ներկայացնում  Երևանի համապատասխան վարչական շրջանի ղեկավարը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը.
2)համաձայնությունը ենթակա է տրամադրման (քաղաքացիաիրավական պայմանագիրը ենթակա է կնքման), եթե ամբողջությամբ վճարված է տարածքի օգտագործման վճարը՝ տվյալ սեզոնի համար:
4.Հաստատել տարածքի օգտագործման պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն հավելվածի։
5.Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետ Արման Եդոյանին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, 2017 թվականի ընթացքում, որոշման 4-րդ կետում նշված պայմանագիրը կնքելիս դրանում նախատեսել նաև դրույթ այն մասին, որ պայմանագրով նախատեսված վճարման պայմանները կիրառվում են մինչև տվյալ պայմանագիրը կնքելը կողմերի միջև 2017 թվականի մարտի մեկից ծագած հարաբերությունների նկատմամբ:
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Դ.Օհանյանը։



ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ