Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

25.07.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

2530-Ա  25.07.2017թ.

ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔԵՐԻ  ՀԱՍՑԵՆԵՐ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ԵՎ  ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017Թ. ԱՊՐԻԼԻ 3-Ի Հ. 1099-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Պետրոս Սինանյանի 20.07.2017թ. Ս-3973 դիմումը և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների /սահմանափակումների/ վերաբերյալ 11.07.2017թ. հ. ԱՏ-10/07/2017-1-0167, հ. ԱՏ-10/07/2017-1-0166 և հ. ԱՏ-10/07/2017-1-0174 տեղեկանքները.
1.Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի միավորներին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2.Չեղյալ ճանաչել Երևանի քաղաքապետի 2017թ. ապրիլի 3-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ. 1099-Ա որոշման հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը։
3.Հանձնարարել «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանմանը, վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի բաժինների պետերին և դիմողներին:
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի տնօրենի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ