Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

25.07.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

2531-Ա  25.07.2017թ.

ԴՐՈՅԻ ՓՈՂՈՑԻ Հ.14/1 ՇԵՆՔԻ ՄՈՏ  ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ  ԶԲԱՂԵՑՐԱԾ
 ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
         

Վարչական ակտի ընդունման  համար հիմք է հանդիսացել Հարություն Փահլևանյանի դիմումը՝  Դրոյի փողոցի հ.14/1 շենքի մոտ գտնվող ավտոտնակի զբաղեցրած (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման  09.06.1999թ. հ.0100178  վկայական)  հողամասն ուղղակի վաճառքի միջոցով իրեն  օտարելու մասին:
Քննարկվող հողամասը (ծածկագիր՝ 01-012-306-101) ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 6-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով, Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի  հ.648-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.06.2017թ. հ.18-06/1-Փ-186 եզրակացությունը.
1.Դրոյի փողոցի հ.14/1 շենքի մոտ գտնվող, Հարություն Փահլևանյանին պատկանող ավտոտնակի զբաղեցրած 19.3քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) իրեն՝ տարածագնահատման 6-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 134 328 (հարյուր երեսունչորս հազար երեք հարյուր քսանութ) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2.ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Դրոյի փողոցի հ.14/1 շենքի մոտ գտնվող 19.3քմ մակերեսով հողամասի նպատակային /օգտագործման նպատակը/ նշանակությունը սահմանել բնակավայրերի նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման։
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման   վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։
4.Ընդունել ի գիտություն, որ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5.Տեղեկացնել հողօգտագործողին, որ հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
         

       
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ