Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

25.07.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

2533-Ա  25.07.2017թ.

ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑԻ Հ.39/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳԱԳԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՀՐԱՐՓԻ ՍԱՔԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏԱՂԱՎԱՐՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գագիկ Մխիթարյանի և Հրարփի Սաքանյանի դիմումը՝ Շիրազի փողոցի հ.39/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 30.07.2007թ. հ.2445593 վկայական) իրենց պատկանող տաղավարների զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի  գործողության  ժամկետը  երկարացնելու  մասին։
Համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության կողմից տրամադրված տեղեկատվության` Շիրազի փողոցի հ.39/1 հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային արժեքը կազմում է 2383061 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ հոդվածների 1-ին մասով,  Երևան քաղաքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ գլխի դրույթներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության  19.06.2017թ. հ.18-06/1-Մ-4768 եզրակացությունը.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Գագիկ Մխիթարյանի և Հրարփի Սաքանյանի հետ կնքել համաձայնագիր` Երևանի քաղաքապետի 2004 թվականի փետրվարի 23-ի հ.267-Ա որոշման հիման վրա, Շիրազի փողոցի հ.39/1 հասցեում գտնվող տաղավարների զբաղեցրած՝ 90.0քմ մակերեսով հողամասի համար կնքված  վարձակալության հ.520/6-ԱԳ պայմանագրում՝ կատարելով հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
1)պայմանագրում «Շողիկ Խաչատրյան և Կարեն Աղաջանյան» բառերը փոխարինել «Գագիկ Մխիթարյան և Հրարփի Սաքանյան» բառերով.                          
2)պայմանագրի  16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել  է  մինչև  2020 թվականի  հունվարի  31-ը.».
3)պայմանագրի 4.2 ենթակետից հանել «(այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու  կապիտալ շինարարություն)`» բառերը.
4)պայմանագրի 4.4 ենթակետից հանել «իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին.»  բառերը.
5) պայմանագրի 6-րդ կետը լրացնել  նոր` 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
«6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:».
6)պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«8.Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 5/հինգ/ տոկոսը, որը կազմում է 13230 ՀՀ դրամ։ Հողամասի կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմում է 2940 ՀՀ դրամ»։
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության  վարչական  դատարան` երկամսյա  ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների  պետերի վրա։
5.Սույն որոշման կատարման  ընթացքի  նկատմամբ հսկողությունն ապահովում  է  Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի  քարտուղարը: 


  
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ