Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2552-Ա 21.08.2020թ.
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետի 2020 թվականի օգոստոսի 3-ի «Վարչական վարույթ հարուցելու մասին» հ.2276-Ա որոշմամբ հարուցվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմնի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 29-ին կատարված՝ հայրությունը ճանաչելու մասին թիվ 464 ակտային գրանցման վերանայման վարույթ:
Երևանի քաղաքապետի 2020 թվականի օգոստոսի 3-ի հ.2276-Ա որոշման հիմքով քննվող վարչական վարույթը հարուցվել է Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ, որի հարուցման օրը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով հանդիսանում է 2020 թվականի հուլիսի 23-ը, հետևաբար քննվող վարչական վարույթը համապատասխան վարչական ակտով եզրափակելու 30-օրյա ժամկետը լրանում է 2020 թվականի օգոստոսի 21-ին:
2020 թվականի օգոստոսի 20-ին, ժամը 17:44-ին Երևանի քաղաքապետարանի գրասենյակում 1847729 բանալու համարով մուտքագրվել է Արամ Վարդանյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանի միջնորդությունը, որով վերջինս, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/5227/02/20 որոշմամբ Արամ Վարդանյանի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին 2020 թվականի օգոստոսի 19-ի որոշումը, խնդրել է Երևանի քաղաքապետի 2020 թվականի օգոստոսի 3-ի հ.2276-Ա որոշմամբ հարուցված վարչական վարույթը կասեցնել:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ 1847729 բանալու համարով մուտքագրված միջնորդության, ինչպես նաև վարույթի առարկային առնչվող փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված 30-օրյա ժամկետը, ուստի ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ և 47-րդ հոդվածներով.
1.Երևանի քաղաքապետի 2020 թվականի օգոստոսի 3-ի «Վարչական վարույթ հարուցելու մասին» հ.2276-Ա որոշմամբ հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգել տասն օրով:
2. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ