Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

30.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

 

2561-Ա, 30.06.2014

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 44-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և հաշվի առնելով Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի գրությունը.
1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին» N 97-Ն որոշման NN 2, 3, 6 և 7 հավելվածներում կատարել վերաբաշխում՝ համաձայն սույն որոշման համապատասխանաբար NN 3-6 հավելվածների։
2. Երևանի քաղաքապետի 2014 թվականի հունվարի 14-ի «Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 44-Ա որոշման NN 1, 2, 3, 4, 7, 8, 10 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն սույն որոշման համապատասխանաբար NN 1-8 հավելվածների։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանի վրա։

 

Հավելվածներ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                        Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ