Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

 

2566-Ա, 01.07.2014

 

ՀՈՎԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հովիկ Վարդանյանի դիմումը` Խուդյակովի փողոցի հ.հ. 169/1,169/2 և 175/14 հասցեներում, սեփականության իրավունքով իրեն պատկանող շինությունների (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.հ. 16042014-01-0007, 11062014-01-0115 և 15042014-01-0256 վկայականներ) զբաղեցրած հողամասին կից` ընդլայնման նպատակով, լրացուցիչ հողամաս տրամադրելու մասին:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասի մակերեսը կազմում է 34.43քմ (ծածկագիր՝ 01-002-004-001), որի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 7-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման>> կարգի 6-րդ կետով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2013թ. դեկտեմբերի 10-ի հ.95-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 48-րդ կետը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.06.2014թ. հ.18-06/1-Վ-813 եզրակացությունը.
1. Խուդյակովի փողոցի հ.հ 169/1,169/2 և 175/14 հասցեներում գտնվող, Հովիկ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող շինությունների զբաղեցրած հողամասին կից` 34.43.քմ մակերեսով հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) իրեն` հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքով, որը կազմում է 155.761 (հարյուր հիսունհինգ հազար յոթ հարյուր վաթսունմեկ) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2. Ընդունել ի գիտություն, որ Խուդյակովի փողոցի հ.հ. 169/1,169/2 և 175/14 հասցեներին կից՝ ընդլայնման նպատակով Հովիկ Վարդանյանին տրամադրվող հողամասի գործառնական նշանակությունը, ըստ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի, «խառը» կառուցապատման է:
3. Հողամասի սահմանները որոշվում են 34.43քմ մակերեսով հողամասի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։
4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
5. Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
6. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագիրը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
8. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինու-թյան, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
9. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                 Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ