Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

30.07.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

2679-Ա  30.07.2018թ.
                                
ԵՐԵՎԱՆԻ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՊՈՂՈՏԱՅԻ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.78/2 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ
ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՂԱՐՇԱԿ ԳԱԳԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ   



Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Վաղարշակ Գագիկի Հարությունյանի (ծնված 22.11.1954թ.) դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև  2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 25.06.2018թ. հ.-0338, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 01.06.2018թ. հ.11310 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 26.06.2018թ. հ.20-Ել-568 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի նրբանցքի հ.78/2 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է  հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>>  օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի նրբանցքի հ.78/2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վաղարշակ Գագիկի Հարությունյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 23.5քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 23.5քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սայաթ-Նովայի պողոտայի նրբանցքի հ.78 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Սայաթ-Նովայի պողոտա նրբանցք հ.78/2 տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝  Հ. Մուրադյանի վրա։

     

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                             
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                        Կ.ԱՐԵՅԱՆ