Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

30.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ


N 6481 - Ա, 30 հունիսի 2009թ.


ՍԱՐԻ ԹԱՂԻ 8-ՐԴ ՓՈՂՈՑԻ ՆՐԲԱՆՑՔԻ Հ. 3/1 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՌԱՖԻԿ ՎԱՐԱԶԴԱՏԻ ՏՈՆՈՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ  ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ռաֆիկ Վարազդատի Տոնոյանի (ծնված 30.05.1947թ.) դիմումը։ Ըստ քաղաքացու հայտարարության` Սարի Թաղի 8-րդ փողոցի նրբանցքի հ.3/1 հասցեում գույքային միավորի նկատմամբ գրանցված իրավունք առկա չէ։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1954 թվականը, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 23.06.2009թ. հ.20/2-Ե-451 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 16.06.2009թ. հ.20-Ել-7318 եզրակացությունը, համաձայն որի Սարի Թաղի 8-րդ փողոցի նրբանցքի հ.3/1 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության  2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1.     Վերականգնել Սարի Թաղի 8-րդ փողոցի նրբանցքի հ.3/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ռաֆիկ Վարազդատի Տոնոյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 172.62քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 172.62քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.     Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման կողմից։
3.     Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված գլխավոր հատակագծով։
4.     Սարի Թաղի 8-րդ փողոցի նրբանցքի հ.3 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Սարի Թաղի 8-րդ փողոցի նրբանցքի հ.3/1 տուն>>։
5.     Առաջարկել   ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Ռաֆիկ Վարազդատի Տոնոյանի սեփականության իրավունքն ամրագրված հողամասի և շենք-շինության նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
6.     Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին:
7.     Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8.     Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի օգնական Ա. Սարգսյանի վրա։





ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                       Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ