Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

30.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ


N 6482 - Ա, 30 հունիսի 2009թ.


ՍԱՐԻ ԹԱՂԻ 20-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ. 18/3 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ՂԱՍԱԲՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ  ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    
 Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Անդրանիկ Անուշավանի Ղասաբյանի (ծնված 30.08.1975թ.) դիմումը։ Ըստ քաղաքացու հայտարարության` Սարի Թաղի 20-րդ փողոցի հ.18/3 հասցեում գույքային միավորի նկատմամբ գրանցված իրավունք առկա չէ։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 19.06.2009թ. հ.20-Ել-7483 եզրակացությունը, համաձայն որի Սարի Թաղի 20-րդ փողոցի հ.18/3 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության  2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1.     Վերականգնել Սարի Թաղի 20-րդ փողոցի հ.18/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Անդրանիկ Անուշավանի Ղասաբյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 296.55քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 296.55քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.     Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման կողմից։
3.     Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված գլխավոր հատակագծով։
4.     Սարի Թաղի 20-րդ փողոցի հ.18 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Սարի Թաղի 20-րդ փողոցի հ.18/3 տուն>>։
5.     Առաջարկել   ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Անդրանիկ Անուշավանի Ղասաբյանի սեփականության իրավունքն ամրագրված հողամասի
և շենք-շինության նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
6.     Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին:
7.     Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8.     Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի օգնական Ա. Սարգսյանի վրա։




ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                  Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ