Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

30.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


N 5813 - Ա, 03 հունիսի 2009թ.
 

ՄԻՐԱՔՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ. 21 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ
ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԱՄ ՊԵՏՐՈՍԻ ՍԱՖԱՐՅԱՆԻ, ՍԱԹԵՆԻԿ  ՊԵՏՐՈՍԻ ՍԱՖԱՐՅԱՆԻ, ԱՇԽԵՆ ՊԵՏՐՈՍԻ ՍԱՖԱՐՅԱՆԻ, ՍԱՐԳԻՍ ՊԵՏՐՈՍԻ ՍԱՖԱՐՅԱՆԻ, ԿԱՐԻՆԵ ՆՈՐԱՅՐԻ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻ, ՀԱՅԿ ՋՈՐՋԻ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արամ Պետրոսի Սաֆարյանի (ծնված 06.06.1951թ.), Սաթենիկ  Պետրոսի Սաֆարյանի (ծնված 16.07.1942թ.), Աշխեն Պետրոսի Սաֆարյանի (ծնված 20.08.1938թ.), Սարգիս Պետրոսի Սաֆարյանի (ծնված 01.01.1940թ.), Կարինե Նորայրի Արիստակեսյանի (ծնված 12.09.1955թ.), Հայկ Ջորջի Սաֆարյանի (ծնված 22.03.1977թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Միրաքյան փողոցի հ.21 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 628.7քմ, որից 527քմ մակերեսով հողամասն Արամ Պետրոսի Սաֆարյանին, Սաթենիկ  Պետրոսի Սաֆարյանին, Աշխեն Պետրոսի Սաֆարյանին, Սարգիս Պետրոսի Սաֆարյանին, Կարինե Նորայրի Արիստակեսյանին, Հայկ Ջորջի Սաֆարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է։ Օրինական հողամասին կից օգտագործվող 101.7քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, 05.04.2005թ. և 29.05.2009թ. ժառանգության իրավունքի վկայագրերը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանման 21.01.2009թ. հ.132, Երևանի քաղաքապետարանի <<Հողի  ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 07.05.2009թ. հ.20/2-Ե/330 գրությունները,  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 04.05.2009թ. հ.20-Ել-4748 եզրակացությունը, համաձայն որի Միրաքյան փողոցի հ.21 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել Միրաքյան փողոցի հ.21 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արամ Պետրոսի Սաֆարյանի, Սաթենիկ  Պետրոսի Սաֆարյանի, Աշխեն Պետրոսի Սաֆարյանի, Սարգիս Պետրոսի Սաֆարյանի, Կարինե Նորայրի Արիստակեսյանի, Հայկ Ջորջի Սաֆարյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 527քմ մակերեսով հողամասին կից 101.7քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 101.7քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանման կողմից։
3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
4. Միրաքյան փողոցի հ.21 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Միրաքյան փողոցի հ.21 տուն>>։
5. Առաջարկել  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Արամ Պետրոսի Սաֆարյանի, Սաթենիկ  Պետրոսի Սաֆարյանի, Աշխեն Պետրոսի Սաֆարյանի, Սարգիս Պետրոսի Սաֆարյանի, Կարինե Նորայրի Արիստակեսյանի, Հայկ Ջորջի Սաֆարյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Մալաթիա-Սեբաստիա թաղապետարան:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                 Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ