Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
270-Ա  03.02.2016թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ
 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՎՃԱՐՈՎԻ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ 
ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՎՃԱՐՄԱՆ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ
 ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ   
Երևանի քաղաքապետարանի և «Լոկատոր» ու «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերությունների կոնսորցիումի միջև 04.04.2013թ. կնքվել է Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման թիվ «ԵՔ-ՄԵԾՁԲ-12/2» պայմանագիրը, որի շրջանակներում 10.07.2014թ. կնքված թիվ 4 համաձայնագրով սահմանվել է ավտոկայանատեղերին հարակից տարածքներում տեղադրել վճարման տերմինալներ։
Նշված տերմինալների տեղադրման նպատակով առանձնացվող հողամասերը համապատասխանում են ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2 և 3 ենթակետերին, ընդգրկված են նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում։
Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու  2012 թվականի դեկտեմբերի 25-ի հ.563-Ն որոշման հավելվածի 4-րդ մասի 4-րդ կետի դրույթները, հաշվի առնելով 10.07.2014թ. կնքված թիվ 4 համաձայնագիրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.12.2015թ. հ.18-06/2-67475 եզրակացությունը՝
1. Սահմանել ավտոկայանատեղերին հարակից տարածքներում վճարման տերմինալներ տեղադրելու նպատակով առանձնացվող հողամասերի մակերեսներն՝ ըստ սույն որոշմանը կից հավելվածում նշված չափերի:
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված հատակագիծ-սխեմաներով,  որոնք ենթակա չեն պետական գրանցման։ 
3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, տրանսպորտի ու անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի  վրա: 
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
           
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ