Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
30.06.2009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
N 5815 - Ա, 03 հունիսի 2009թ.
ԴՐՈՅԻ ՓՈՂՈՑԻ Հ. 44/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ
ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՅՈՒՐԻԿ ԱՎԵՏԻՍԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ,
ԳԵՎՈՐԳ ԱՎԵՏԻՍԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ԱՇՈՏ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Յուրիկ Ավետիսի Ավետիսյանի (ծնված 17.05.1932թ.), Գևորգ Ավետիսի Ավետիսյանի (ծնված 06.10.1967թ.), Աշոտ Վլադիմիրի Ավետիսյանի (ծնված 03.10.1973թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Դրոյի փողոցի հ.44/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 497քմ, որից 448քմ մակերեսով հողամասը Յուրիկ Ավետիսի Ավետիսյանին, Գևորգ Ավետիսի Ավետիսյանին, Աշոտ Վլադիմիրի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է։ Օրինական հողամասին կից օգտագործվող 43.84քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով, իսկ 5.16քմ մակերեսով հողամասը չի կարող տրամադրվել, քանի որ գտնվում է կառուցապատման գծից դուրս։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1990 թվականը, 27.12.2008թ. ժառանգության իրավունքի վկայագրերը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման 06.02.2009թ. հ.159, գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 29.05.2009թ. հ.20-Ել-6654 եզրակացությունը, համաձայն որի Դրոյի փողոցի հ.44/1 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել Դրոյի փողոցի հ.44/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Յուրիկ Ավետիսի Ավետիսյանի, Գևորգ Ավետիսի Ավետիսյանի, Աշոտ Վլադիմիրի Ավետիսյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 448քմ մակերեսով հողամասին կից 43.84քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 43.84քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման կողմից։
3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
4. Դրոյի փողոցի հ.44 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Դրոյի փողոցի հ.44/1 տուն>>։
5. Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Յուրիկ Ավետիսի Ավետիսյանի, Գևորգ Ավետիսի Ավետիսյանի, Աշոտ Վլադիմիրի Ավետիսյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Քանաքեռ-Զեյթուն թաղապետարան:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ