Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
30.06.2009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
N 5816 - Ա, 03 հունիսի 2009թ.
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ. 119 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ
ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԱՉԱՏՈՒՐ ԼԵՎԻԿԻ ԱՄԱԼՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Խաչատուր Լևիկի Ամալյանի (ծնված 07.05.1958թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ա. Խաչատրյան փողոցի հ.119 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 895.28քմ, որից 600քմ մակերեսով հողամասը Խաչատուր Լևիկի Ամալյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (վկայականներ տրված 23.10.1992թ. հ.5567 և 05.04.1999թ. հ.0129281)։ Օրինական հողամասին կից օգտագործվող 295.28քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2000 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանման 21.04.2009թ. հ.1864 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 04.05.2009թ. հ.20-ել-4737 եզրակացությունը, համաձայն որի Ա. Խաչատրյան փողոցի հ.119 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել Ա. Խաչատրյան փողոցի հ.119 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Խաչատուր Լևիկի Ամալյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 600քմ մակերեսով հողամասին կից 295.28քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 295.28քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանման կողմից։
3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
4. Ա. Խաչատրյան փողոցի հ.119 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Ա. Խաչատրյան փողոցի հ.119 տուն>>։
5. Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Խաչատուր Լևիկի Ամալյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Արաբկիր թաղապետարան:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ