Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

30.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ


N 6489 - Ա, 30 հունիսի 2009թ.


ՆՈՐԱԳԱՎԹԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ Հ. 92/2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՐՅՈԺԱ ՀՐԱՆՏԻ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սերյոժա Հրանտի Քոչարյանի (ծնված 11.04.1953թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Նորագավթի 1-ին փողոցի հ.92/2 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 555.37քմ, որից 504.27քմ մակերեսով հողամասը Սերյոժա Հրանտի Քոչարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է։ Օրինական հողամասին կից օգտագործվող 51.1քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանման 10.02.2009թ. հ.514, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 25.06.2009թ. հ.20/2-Ե/456 գրությունները,   Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.06.2009թ. հ.20-Ել-7545 եզրակացությունը, համաձայն որի Նորագավթի 1-ին փողոցի հ.92/2 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1.     Վերականգնել Նորագավթի 1-ին փողոցի հ.92/2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սերյոժա Հրանտի Քոչարյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 504.27քմ մակերեսով հողամասին կից 51.1քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 51.1քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.     Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանման կողմից։
3.     Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
4.     Նորագավթի 1-ին փողոցի հ.92 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Նորագավթի 1-ին փողոցի հ.92/2 տուն>>։
5.   Առաջարկել  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Սերյոժա Հրանտի Քոչարյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
6.     Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին:
7.     Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8.     Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի օգնական Ա. Սարգսյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                   Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ