Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

30.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ


N 6490 - Ա, 30 հունիսի 2009թ.


ՇԻՐԱԿԻ ՓՈՂՈՑԻ Հ. 45/65 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԱ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ  ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արա Անդրանիկի Թովմասյանի (ծնված 26.04.1952թ.) դիմումը։ Ըստ քաղաքացիների հայտարարության` Շիրակի փողոցի հ.45/65 հասցեում գույքային միավորի նկատմամբ գրանցված իրավունք առկա չէ։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 25.06.2009թ. հ.20/2-Ե/456 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.06.2009թ. հ.20-Ել-7549 եզրակացությունը, համաձայն որի Շիրակի փողոցի հ.45/65 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության  2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1.     Վերականգնել Շիրակի փողոցի հ.45/65 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արա Անդրանիկի Թովմասյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 267.07քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 267.07քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.     Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանման կողմից։
3.     Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված գլխավոր հատակագծով։
4.     Շիրակի օժանդակ տնտեսության հ.45 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Շիրակի փողոցի հ.45/65  տուն>>։
5.     Առաջարկել   ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Արա Անդրանիկի Թովմասյանի սեփականության իրավունքն ամրագրված հողամասի և շենք-շինության նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
6.     Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին:
7.     Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8.     Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի օգնական Ա. Սարգսյանի վրա։




ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                    Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ