Քաղաքապետի որոշումներ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2710-Ա, 10.07.2014
ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.11/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՂԱՎԱՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Լևոնիկ-86» արտադրական կոոպերատիվի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2004 թվականի հոկտեմբերի 21-ի հ.2003-Ա որոշման հիման վրա, Կոմիտասի պողոտայի հ.11/2 հասցեում գտնվող տաղավարի զբաղեցրած հողամասի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 18.03.2009թ. հ.2480346 վկայական) համար կնքված վարձակալության պայմանագրում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով և Երևան քաղաքի ավագանու 2013թ. դեկտեմբերի 10-ի հ. 95-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 35-րդ և 39-րդ կետերով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 27.06.2014թ. հ.18-06/2-37162 եզրակացությունը.
1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, «Լևոնիկ-86» արտադրական կոոպերատիվի հետ կնքել համաձայնագիր՝ Կոմիտասի պողոտայի հ.11/2 հասցեում գտնվող տաղավարի զբաղեցրած 4.0քմ մակերեսով հողամասի համար 2004 թվականի նոյեմբերի 17-ին կնքված վարձակալության հ.5116 պայմանագրում փոփոխություն ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխությունն ու լրացումները.
1) պայմանագրի 17-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը.».
2) պայմանագրի 7-րդ կետը լրացնել՝ նոր 7.6 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
«7.6 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:».
3) պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 5 /հինգ/ տոկոսը, որը կազմում է 3295 /երեք հազար երկու հարյուր իննսունհինգ/ ՀՀ դրամ»:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ