Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

30.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ


N 6494 - Ա, 30 հունիսի 2009թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի Հ. 404-Ա ՈՐՈՇՄԱՆ Հ. 1 ՀԱՎԵԼՎԱԾԸ ՄԱՍՆԱԿԻ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՎԱՐԴԱՆԱՆՑ ՓՈՂՈՑԻ Հ. 87/4 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՍԵՆ ՀԱՄՈՅԻ ՄԵԼԻԿԱՄՈՒՍՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ  ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արսեն Համոյի Մելիկամուսյանի (ծնված 12.03.1957թ.) դիմումը։ Ըստ քաղաքացու հայտարարության` Վարդանանց փողոցի հ.87/4 հասցեում գույքային միավորի նկատմամբ գրանցված իրավունք առկա չէ։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1925 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման 12.01.2009թ. հ.105ա, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 19.06.2009թ. հ.20/2-Ե/447 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 04.05.2009թ. հ.20-Ել-4677 եզրակացությունը, համաձայն որի Վարդանանց փողոցի հ.87/4 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության  2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1.     Չեղյալ ճանաչել 2004 թվականի մարտի 15-ի հ.404-Ա որոշման հ.1 հավելվածի 89-րդ կետը և դրա հիման վրա թողարկված գլխավոր հատակագիծը։
2.     Վերականգնել Վարդանանց փողոցի հ.87/4 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արսեն Համոյի Մելիկամուսյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 259.33քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 259.33քմ մակերեսով հողամասի (որից 144.16քմ մակերեսով հողամասն ընդհանուր համատեղ սեփականություն է Հրանտ Մելիք-Կամուսյանի հետ) և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
3.     Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման կողմից։
4.     Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված գլխավոր հատակագծով։
5.     Վարդանանց փողոցի հ.172 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Վարդանանց փողոցի հ.87/4 տուն>>։
6.     Առաջարկել   ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Արսեն Համոյի Մելիկամուսյանի սեփականության իրավունքն ամրագրված հողամասի և շենք-շինության նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
7.     Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին:
8.     Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
9.     Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի օգնական Ա. Սարգսյանի վրա։




ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ