Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
30.06.2009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
N 5820 - Ա, 03 հունիսի 2009թ.
ՆՈՐԱԳԱՎԹԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ Հ. 3 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ
ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԹԵՆԻԿ ՊԱՐՈՒՅՐԻ ԳԱԼՈՅԱՆԻ,
ՎԱԼԵՐԻԿ ՎՈԼՈԴԻ ԳԱԼՈՅԱՆԻ, ԱՐԱՐԱՏ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԳԱԼՈՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սաթենիկ Պարույրի Գալոյանի (ծնված 12.06.1932թ.), Վալերիկ Վոլոդի Գալոյանի (ծնված 10.11.1956թ.), Արարատ Վլադիմիրի Գալոյանի (ծնված 25.11.1966թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Նորագավթի 1-ին փողոցի հ.3 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 526.37քմ, որից 226.9քմ մակերեսով հողամասը Սաթենիկ Պարույրի Գալոյանին, Վալերիկ Վոլոդի Գալոյանին, Արարատ Վլադիմիրի Գալոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է։ Օրինական հողամասին կից օգտագործվող 299.4քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, 16.10.2008թ. ժառանգության իրավունքի վկայագիրը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանման 26.01.2009թ. հ.211, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 27.05.2009թ. հ.20/2-Ե-413 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.05.2009թ. հ.20-Ել-6353 եզրակացությունը, համաձայն որի Նորագավթի 1-ին փողոցի հ.3 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել Նորագավթի 1-ին փողոցի հ.3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սաթենիկ Պարույրի Գալոյանի, Վալերիկ Վոլոդի Գալոյանի, Արարատ Վլադիմիրի Գալոյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 226.9քմ մակերեսով հողամասին կից 299.4քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 299.4քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանման կողմից։
3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
4. Նորագավթի 1-ին փողոցի հ.3 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Նորագավթի 1-ին փողոցի հ.3 տուն>>։
5. Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Սաթենիկ Պարույրի Գալոյանի, Վալերիկ Վոլոդի Գալոյանի, Արարատ Վլադիմիրի Գալոյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Շենգավիթ թաղապետարան:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ