Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

30.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


N 5821 - Ա, 03 հունիսի 2009թ.


ՇԱՀԱՄԻՐՅԱՆՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ Հ. 20/18 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԼՎԱՐԴ ԱԲՐԱՀԱՄԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ալվարդ Աբրահամի Հակոբյանի(ծնված 03.01.1963թ.) դիմումը։ Ըստ քաղաքացու հայտարարության` Շահամիրյանների փողոցի հ.20/18 հասցեում գույքային միավորի նկատմամբ գրանցված իրավունք առկա չէ։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1962 թվականը, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 02.06.2009թ. հ.20/2-Ե/422 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 29.05.2009թ. հ.20-Ել-6607 եզրակացությունը, համաձայն որի Շահամիրյանների փողոցի հ.20/18 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել Շահամիրյանների փողոցի հ.20/18 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ալվարդ Աբրահամի Հակոբյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 94.92քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 94.92քմ մակերեսով հողամասի (որից 19.95քմ մակերեսով հողամասն ընդհանուր համատեղ սեփականություն է Հմայակ Իգիթյանի և Արսեն Սերժիկի Գրիգորյանի հետ)  և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման կողմից։
3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված գլխավոր հատակագծով։
4. Շահամիրյանների փողոցի հ.20 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Շահամիրյանների փողոցի հ.20/18 տուն>>։
5. Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Ալվարդ Աբրահամի Հակոբյանի սեփականության իրավունքն ամրագրված հողամասի և շենք-շինության նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Շենգավիթ թաղապետարան:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ