Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2723-Ա, 31.05.2013թ.
ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐ ԱՐԵՇԻ 42-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.69/1, Հ.69/2 ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ
ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՎԵՏԻՍ ՍԵՐՈԲԻ ՔՅՈՒՐՔՉՅԱՆԻ, ՍԱՐԳԻՍ ՍԵՐՈԲԻ ՔՅՈՒՐՔՉՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ավետիս Սերոբի Քյուրքչյանի (ծնված 17.10.1952թ.), Սարգիս Սերոբի Քյուրքչյանի (ծնված 16.08.1955թ.) դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի 20.12.2012թ. հ.20/2-Ե-1147, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 04.12.2012թ. հ.1-0319, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 26.12.2012թ. հ.1000 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 11.12.2012թ.
հ.20-Ել-2543 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նոր Արեշի 42-րդ փողոցի հ.69/1, հ.69/2 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել Երևանի Նոր Արեշի 42-րդ փողոցի հ.69/1, հ.69/2 հասցեներում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ավետիս Սերոբի Քյուրքչյանի, Սարգիս Սերոբի Քյուրքչյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 279.15քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 279.15քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Երևանի Նոր Արեշի 42-րդ փողոցի հ.69 հասցեում Սարգիս Սերոբի Քյուրքչյանին պատկանող բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Նոր Արեշի 42-րդ փողոցի հ.69/1 տուն>>, Ավետիս Սերոբի Քյուրքչյանին պատկանող բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Նոր Արեշի 42-րդ փողոցի հ.69/2 տուն>>։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական՝ Հ. Մուրադյանի վրա։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ