Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2724-Ա, 31.05.2013թ.
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հունիսի 5-ից 7-ը կայանալիք Եվրասիական տեղեկատվական անվտանգություն և էլեկտրոնային փոխգործակցություն «Ինֆոֆորում-Եվրասիա /ՍԻԹԻ/» ֆորում–ցուցահանդեսին մասնակցելու նպատակով`
1. «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի պատվիրակությանը 2013 թվականի հունիսի 4-ից 7-ը գործուղել Մոսկվա՝ հետևյալ կազմով.
Սարգիս Մանուկյան – «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն /պատվիրակության ղեկավար/
Վազգեն Մանուկյան - «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են «Երևան» հիմնադրամի հաշվին, բացառությամբ 2 օրվա գիշերավարձի ծախսերի, որոնք կատարվում են «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի միջոցների հաշվին։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի վրա։
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ