Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

2812-Ա  13.08.2018թ.
         
ԱՐԻՆ-ԲԵՐԴԻ ՓՈՂՈՑԻ Հ.6/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սիսակ Թարվերդյանի լ/ա փաստաբան Նունե Սողոմոնյանի գրությունը՝ Արին-Բերդի փողոցի հ.6/5 հասցեում գտնվող շինության /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.16072018-01-0225 վկայական/ զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրում փոփոխություն կատարելու մասին:
Արին-Բերդի փողոցի հ.6/5 հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային արժեքը կազմում է 767761 ՀՀ  դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով և 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով,  քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով,  Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Սիսակ Թարվերդյանի հետ կնքել համաձայնագիր` Արին-Բերդի փողոցի հ.6/5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող շինության զբաղեցրած՝ 400.0քմ մակերեսով հողամասի համար 2005 թվականի հուլիսի 28-ին կնքված հողի վարձակալության հ.5696 պայմանագրում փոփոխություն  կատարելու  մասին.
1)պայմանագրի 15-րդ կետը  շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«15.Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2024  թվականի հունվարի 1-ը:»:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու  ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:
     
                                                 

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                 
ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                      Կ.ԱՐԵՅԱՆ