Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

2813-Ա  13.08.2018թ.

ՋԱՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ  ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


       
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մոնիկա Ղումաշյանի դիմումը՝ Եր. Քոչարի  փողոցի հ.15/5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն, Լուսինե, Քրիստինե և Արմինե Մկրտչյաններին պատկանող արհեստանոցի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի  գրանցման 10.09.2009թ. հ.2437232 վկայական) զբաղեցրած հողամասերի համար կնքված վարձակալության պայմանագրերի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Եր.Քոչարի փողոցի հ.15/5 հասցեում գտնվող գույքի կադաստրային արժեքը կազմում է 933152 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով և 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված  հավելվածի  դրույթներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության  վարչության  15.05.2017թ. հ.18-06/1-Ղ-635 եզրակացությունը.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված  կարգով,  Երևանի քաղաքապետի անունից, Մոնիկա Ղումաշյանի, Լուսինե,  Քրիստինե և Արմինե Մկրտչյանների  հետ կնքել համաձայնագիր` Եր. Քոչարի  փողոցի  հ.15/5 հասցեում գտնվող արհեստանոցի զբաղեցրած  9.8քմ և 18.2քմ մակերեսներով հողամասերի համար 14.04.1999թ. և 23.04.2004թ. կնքված  համապատասխանաբար՝ հ.ՓԲ-279206/1859 և հ.23/35-340 վարձակալության պայմանագրերի գործողության ժամկետները երկարացնելու և դրանցում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրերի  հետևյալ  փոփոխություններն ու լրացումները.
1)14.04.1999թ. հ.ՓԲ-279206/1859 պայմանագրում՝ <<Ջանիկ Մկրտչյան>> բառերը փոխարինել  <<Մոնիկա Ղումաշյան, Լուսինե, Քրիստինե և Արմինե Մկրտչյաններ>> բառերով.
2)23.04.2004թ. հ.23/35-340 պայմանագրում <<Ջանիկ Մկրտչյան>> բառերը փոխարինել  <<Մոնիկա Ղումաշյան, Լուսինե,  Քրիստինե և Արմինե Մկրտչյաններ>> բառերով.
3)14.04.1999թ. հ.ՓԲ-279206/1859 պայմանագրի 19-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<19.Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է  մինչև  2021  թվականի  հունվարի 1-ը>>.
4)23.04.2004թ. հ.23/35-340 պայմանագրի հ.18 կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<18.Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի  հունվարի 1-ը>>.
5)14.04.1999թ. հ.ՓԲ-279206/1859 պայմանագրի 5.2 ենթակետից հանել <<(այդ թվում`  իրականացնել կապիտալ շինարարություն)`>> բառերը.
6)23.04.2004թ. հ.23/35-340  պայմանագրի 4.2 ենթակետից հանել <<(այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն)`>> բառերը.
7)14.04.1999թ. հ.ՓԲ-279206/1859 պայմանագրի 5.5 ենթակետից հանել <<կամ օտարել հողի վրա կատարված բարելավումները և ամրակայված գույքը` հօգուտ Վարձատուի,>> բառերը.   
8)23.04.2004թ. հ.23/35-340  պայմանագրի 4.4  ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող  պայմաններով օտարելու վարձատուին>> բառերը.     
9)14.04.1999թ. հ.ՓԲ-279206/1859 պայմանագրի 7-րդ կետը լրացնել նոր՝ 7.6 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.   
<<7.6 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության  դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս    առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
10)23.04.2004թ. հ.23/35-340 պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.   
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության  դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս  առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
11)14.04.1999թ.  հ.ՓԲ-279206/1859 պայմանագրի  9-րդ կետը  շարադրել հետևյալ  բովանդակությամբ.
<<9. Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 5(հինգ) տոկոսը, որը կազմում է 12422 ՀՀ դրամ: Տվյալ հողամասի կադաստրային  արժեքը  1 քմ-ի համար՝ 25350 ՀՀ դրամ  է:>>.
12)23.04.2004թ. հ.23/35-340 պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ  բովանդակությամբ.
<<8.Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 5(հինգ) տոկոսը, որը կազմում է 23068 ՀՀ դրամ: Տվյալ հողամասի կադաստրային  արժեքը  1 քմ-ի համար՝ 25350 ՀՀ դրամ  է:>>:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի  Հանրապետության  վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման  վարչությունների պետերի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
         


            ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ  ՏԵՂԱԿԱԼ                                                               
ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                    Կ.ԱՐԵՅԱՆ