Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

2815-Ա  13.08.2018թ.        

ԳԱՅԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.22 ՇԵՆՔԻ ՄՈՏ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ  ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ   ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ,ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռուզան Սեկոյանի դիմումը՝ Նոր Նորքի 3մ/շ Գայի պողոտայի հ.22 շենքի մոտ, ըստ կտակի ժառանգության իրավունքի  12.06.2018թ. հ.2868 վկայագրի  հիման վրա իրեն անցած ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության  /օգտագործման/  իրավունքի գրանցման 15.03.1999թ.   հ.0131067 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Նոր Նորքի 3մ/շ Գայի պողոտայի հ.22 շենքի  մոտ  գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 460.894 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 49-րդ հոդվածով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածի  դրույթներով.
1.Լիազորել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար  Արմեն Ուլիխանյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Ռուզան Սեկոյանի հետ կնքել համաձայնագիր` Նոր Նորքի 3մ/շ Գայի պողոտայի հ.22 շենքի  մոտ գտնվող ավտոտնակի  զբաղեցրած 24.96քմ մակերեսով հողամասի համար 19.02.1999թ. կնքված վարձակալության հ.ՓԲ-2020 08/304 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու, դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.  
1)պայմանագրում «Ավչիյան Ռոբերտ» բառերը փոխարինել «Ռուզան Սեկոյան» բառերով.
2)պայմանագրի 19-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021  թվականի հունվարի  1-ը».
3)պայմանագրի 4-րդ կետում «14646180» թիվը փոխարինել «69600000» թվով.
4)պայմանագրի 5.2 ենթակետից հանել «(այդ թվում` իրականացնել  կապիտալ շինարարություն)» բառերը.
5)պայմանագրի 5.5 ենթակետից հանել «կամ օտարել հողի վրա կատարված բարելավումները և ամրակայված գույքը՝ հօգուտ Վարձատուի» բառերը.
6)պայմանագրի 7-րդ կետը լրացնել նոր 7.6 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.   
«7.6.Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից».
7)պայմանագրի 9-րդ կետում «10» թիվը փոխարինել «3 թվով, իսկ «3655.7» թիվը՝ «5212» թվով:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:     
     

 

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                        
ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                 Կ.ԱՐԵՅԱՆ