Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
2820-Ա  13.08.2018թ.
       
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԻ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՌԴ ՉԵԲՈՔՍԱՐ ՔԱՂԱՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը, հաշվի առնելով Չեբոքսարի քաղաքի քաղաքագլուխ Ե.Ն. Կադիշևի հրավերը՝
1.Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի ժ/պ Ա.Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանը՝ 2018 թվականի օգոստոսի 17-ից 20-ը գործուղել Չուվաշիայի Հանրապետության մայրաքաղաք Չեբոքսար՝ հետևյալ կազմով.
Արթուր Կիրակոսյան  –    Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի ժ/պ
                                    /պատվիրակության ղեկավար/
Արմեն Ամիրյան     –        Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի   
                                    աշխատակազմի  քարտուղար
Սամվել Յահյան     -         Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի
                                   աշխատակազմի կոմունալ տնտեսության և ԲՇԿՄ հետ                                          
                                   աշխատանքների կազմակերպման բաժնի պետ
2.Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության գործուղման հետ կապված ծախսերը կատարվում են Երևան քաղաքի 2018թ. բյուջեի միջոցների հաշվին, բացառությամբ գիշերավարձի, որը հոգում է հրավիրող կողմը։
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի վրա։
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վ.Վարդանյանի վրա։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ  ՏԵՂԱԿԱԼ                                               
ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                        Կ.ԱՐԵՅԱՆ