Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
  
2822-Ա  13.08.2018թ.
 
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ  ՀԱՍՑԵՆԵՐ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ԵՎ  ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018Թ. ՀՈՒՆԻՍԻ  13-Ի  Հ.2203-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ 23-ՐԴ ԿԵՏՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի  4-րդ կետով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով «ՔԱՐԴ ԱԳՐՈԿՐԵԴԻՏ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԲԸ-ի լիազորված անձ՝ Տաթևիկ Հարությունյանի 06.08.2018թ. Հ-5234 դիմումը.
1.Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի միավորներին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2.ՈՒժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2018թ. հունիսի 13-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու և Երևանի քաղաքապետի 2018թ. հունիսի 4-ի հ.2107-Ա և հունիսի 5-ի հ.2110-Ա որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» հ.2203-Ա որոշման հավելվածի 23-րդ կետը։
3.Հանձնարարել «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանմանը, վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի բաժինների պետերին և դիմողներին:
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի տնօրենի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


           
ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ  ՏԵՂԱԿԱԼ                                                        
ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                Կ.ԱՐԵՅԱՆ