Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
   
2823-Ա  13.08.2018թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 5-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ


         
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 11-ի N 5-Ա որոշումը, ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 30-րդ գլխի դրույթներով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման  վարչության պետ Արսեն Ամյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Պարկ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցի հ.31 հասցեում գտնվող 27.66հա մակերեսով հողամասից 1.9362հա մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր՝ 99 տարի ժամկետով, հողամասի տարեկան կառուցապատման վճար սահմանելով հողի հարկի, իսկ 2019 թվականից՝ անշարժ գույքի հարկի տարեկան դրույքաչափի չափով և համաձայնագիր՝ Մոնթե Մելքոնյան փողոցի հ.31 հասցեում գտնվող 27.66հա մակերեսով հողամասի համար 2018 թվականի մայիսի 2-ին կնքված հ.1012 պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին՝ ներառելով հետևյալ փոփոխությունները.
1)պայմանագրի 1-ին կետում <<27.66>> թիվը փոխարինել <<25.7238>>  թվով.  
2)պայմանագրի 9-րդ կետում <<4052190 /չորս միլիոն հիսուներկու հազար հարյուր իննսուն/>> թվերը և բառերը փոխարինել <<3768537 /երեք միլիոն յոթ հարյուր վաթսունութ հազար հինգ հարյուր երեսունյոթ/>> թվերով և բառերով:
2.Ընդունել ի գիտություն, որ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը և հողամասի վարձակալության պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիրը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքները պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումում՝ «Պարկ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:      


 
ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ  ՏԵՂԱԿԱԼ                                                    
ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Կ.ԱՐԵՅԱՆ