Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

2824-Ա  14.08.2018թ.

ԴԱՎԻԹ ԲԵԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.112/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ  ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կարեն Սահակյանի դիմումը` Դավիթ Բեկի փողոցի հ.112/1 հասցեում գտնվող հողամասի հողօգտագործման իրավունքը ձևակերպելու մասին:    
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.27062018-01-0126 վկայականը:
Քննարկվող հողամասն ընդգրկված է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածների սահմանափակումների ցանկում և ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի` գտնվում է 8-րդ գոտում։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով և 49-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 48-րդ  հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի  207-րդ հոդվածի 1-ին կետով, Երևան քաղաքի  ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված ծրագրով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  ճարտարապետության  և  քաղաքաշինության վարչության 11.07.2018թ. հ.18-06/1-Ս-3605 և 17.07.2018թ. հ.18-06/699 եզրակացությունները.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի  անունից, Դավիթ Բեկի փողոցի հ.112/1 հասցեում գտնվող հողամասի համար Կարեն Սահակյանի հետ կնքել վարձակալության իրավունքի մասին պայմանագիր՝ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը ժամկետով՝ տարեկան վարձավճար սահմանելով տվյալ հողամասի կադաստրային արժեքի երեք տոկոսի չափով։
2.Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա  ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ  գույքի  կառավարման  վարչությունների  պետերի  վրա:
5.Սույն  որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։  


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ  ՏԵՂԱԿԱԼ                                                  
ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                     Կ.ԱՐԵՅԱՆ