Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
  
2825-Ա  14.08.2018թ.

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել  Ալվարդ Մարտիրոսյանի դիմումը՝  Մ. Ավետիսյան 3-րդ փողոցի հ.2 շենքի հ.1 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.18052018-01-0276 վկայական) զբաղեցրած, պետական սեփականություն հանդիսացող հողամասի համար կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության  վարչության  24.07.2018թ.  հ.18-06/1-Հ-5453 եզրակացությունը.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Ալվարդ Մարտիրոսյանի հետ կնքել համաձայնագիր՝ Երևանի քաղաքապետի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի հ.3878-Ա որոշման հիման վրա, Մ. Ավետիսյան 3-րդ փողոցի հ.2 շենքի հ.1 ավտոտնակի զբաղեցրած 20.0քմ մակերեսով հողամասի համար 2007 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված, պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին հ.7577 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին.
1)պայմանագրում «Սամվել Հակոբյան» բառերը փոխարինել «Ալվարդ Մարտիրոսյան» բառերով.
2)պայմանագրի 2-րդ կետի 2.1 ենթակետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացնել մինչև  2021 թվականի հունվարի 1-ը։>>.
3)պայմանագրի 5-րդ կետի 5.1 ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<5.1 Սույն պայմանագրի 1.1 կետում նշված կառուցապատման իրավունքի տարեկան վճարը, կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 3.0 տոկոսը, որը կառուցապատման իրավունք ձեռք բերող անձի կողմից կատարվում է հավասար չափով ըստ տարվա օրացուցային եռամսյակների՝ ոչ ուշ քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը Երևանի քաղաքապետարանի 900015211072 հաշվեհամարին: Առաջին վճարումը կատարվում է որպես կանխավճար, վերջին վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի ավարտի վերջին ամսվա 25-ը և կազմում է 2715 ՀՀ դրամ>>։
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ  ՏԵՂԱԿԱԼ                                                           
ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                               Կ.ԱՐԵՅԱՆ