Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
  
2826-Ա  14.08.2018թ.

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ՓՈՂՈՑԻ  Հ.21 ՇԵՆՔԻ  Հ.24 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    

 
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Աշոտ Վանյանի  դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Իսրայելյան փողոցի հ.21 շենքի հ.24 բնակարանի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 05.03.2018թ. հ.05032018-01-0212 վկայական) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու մասին։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի   48-րդ հոդվածի 2-րդ մասով, 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոխելու կարգը հաստատելու մասին» հ.88 որոշման հ.1 հավելվածի  7-րդ կետով, 2015 թվականի մարտի 19-ի հ.596-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և  քաղաքաշինության վարչության 20.06.2018թ. հ.18-08/1-Վ-761 եզրակացությունը.    
1.Իսրայելյան փողոցի հ.21 շենքի, սեփականության իրավունքով Աշոտ Վանյանին պատկանող հ.24 բնակարանի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանը  հաշվառել որպես հասարակական նշանակության։
3.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակարանի գործառական նշանակության  փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով` Հայաստանի  Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն  ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների պետերի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
         


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ  ՏԵՂԱԿԱԼ                                             
ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                  Կ.ԱՐԵՅԱՆ