Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
  
2827-Ա  14.08.2018թ.

ՌՈՒԲԻՆՅԱՆՑ ՓՈՂՈՑԻ Հ.27/77  ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ, ԴՐԱ  ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռուբեն Մելոյանի դիմումը՝ Ռուբինյանց փողոցի հ.27/77 հասցեում, սեփականության իրավունքով իրեն պատկանող  (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 06.09.2011թ. հ.2849862 վկայական) շինության գործառական նշանակությունը փոխելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով,  հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշմամբ և 2015 թվականի մարտի 19-ի հ.596-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության քաղաքաշինության վարչության 06.05.2017թ. հ.18-08/1-Մ-3022 եզրակացությունը.   
1.Ռուբինյանց փողոցի հ.27/77 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ռուբեն Մելոյանին պատկանող շինության գործառական նշանակությունն, առանց ճարտարապե-տահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակելի տուն /«ՀՀՇՆ և 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Ավան վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված շինությունը  հաշվառել որպես բնակելի նշանակության։
3.ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Ռուբինյանց փողոցի հ.27/77 հասցեում  գտնվող 896.35քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման։
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի  գործառական, հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների  փոփոխությունները ենթակա են պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:  
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
6.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման վրա տարածվում են հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 10-րդ  կետում ամրագրված դրույթները՝ այն է հողամասի գործառնական նշանակության փոխելը մերժվում է, եթե ձեռք բերողը չի ներկայացնում հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը:
7.Որոշումը կարող է  վարչական  կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝  Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա  ժամկետում։              
8.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության,  անշարժ գույքի կառավարման վարչությունների  պետերի և Ավան վարչական շրջանի ղեկավարի վրա:         
9.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։



ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ  ՏԵՂԱԿԱԼ                                                       
ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                               Կ.ԱՐԵՅԱՆ