Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  

2871-Ա  20.08.2018թ.

ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.31 ՇԵՆՔԻ Հ.8 ՀԱՍՑԵՈՒՄ  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  ԲՆԱԿԵԼԻ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ    

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կարինե Աճեմյանի դիմումը` Աբովյան փողոցի հ.31 շենքի հ.8 հասցեում սեփականության իրավունքով իրեն պատկանող ոչ բնակելի տարածքի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման հ.1494782 վկայական) գործառական նշանակությունը բնակելի  սահմանելու և բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոխելու կարգը հաստատելու մասին» N 88 որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով, 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» հ.596 որոշմամբ հաստատված կարգի 49-րդ կետով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.07.2018թ. հ.18-08/1-Ա-5375 եզրակացությունը.     
1.Աբովյան փողոցի հ.31 շենքի հ.8 հասցեում, Կարինե Աճեմյանին սեփականության իրավունքով պատկանող ոչ բնակելի տարածքն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես բնակելի նշանակության, ընդգրկել բնակելի ֆոնդում որպես բնակարան՝ <<ՀՀՇՆ 31-01-2014>> պահանջներին չհակասելու պայմանով:
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված ոչ բնակելի տարածքը հաշվառել որպես բնակելի  նշանակության։
3.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված  գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:  
4.Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5.Որոշումը կարող է վարչական  կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝  երկամսյա  ժամկետում։              
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա: 7.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
      

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                       
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                           Կ. ԱՐԵՅԱՆ