Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2876-Ա 14.08.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.17/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԷՄՄԱ ՍԻՄՈՆԻ ՊԱՐՏԻԶՊԱՆՅԱՆԻ, ՀԱՅԿ ՍԵՐԳԵՅԻ ՊԱՐՏԻԶՊԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Էմմա Սիմոնի Պարտիզպանյանի(ծնված 24.05.1933թ.),Հայկ Սերգեյի Պարտիզպանյանի(ծնված 17.08.1983թ.)դիմումը։ Երևանի Գրիգոր Հարությունյան փողոցի հ.17/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 312.87քմ, որից 267.87քմ մակերեսով հողամասն Էմմա Սիմոնի Պարտիզպանյանի, Հայկ Սերգեյի Պարտիզպանյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(վկայական տրված՝15.08.1996թ.):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, , ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 13.07.2018թ. հ.ԵԿԴ/3409/02/17 քաղաքացիական գործով կայացված վճիռը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 13.06.2019թ. հ.1-0261, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 16.07.2019թ. հ.11089 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 02.07.2019թ. հ.20-Ել-1132 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Գրիգոր Հարությունյան փողոցի հ.17/1 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Գրիգոր Հարությունյան փողոցի հ.17/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Էմմա Սիմոնի Պարտիզպանյանի, Հայկ Սերգեյի Պարտիզպանյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 267.87քմ մակերեսով հողամասին կից 45.0քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 45.0քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Դեմիրճյան փողոցի հ.17 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Գրիգոր Հարությունյան փողոց հ.17/1տուն>>։
3.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

4.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Գրիգոր Հարությունյան փողոցի հ.17/1 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ