Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

2877-Ա  20.08.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑԻ Հ.12 ՇԵՆՔԻ Հ.54՝  120.3 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հերիկ Ամարյանի դիմումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի հ.12 շենքի հ.54՝ 120.3քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման  մասին»  օրենքի 49-րդ  հոդվածով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի կանոններով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածի  4-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերը.  
1.Երևան համայնքի սեփականություն համարվող  /անշարժ  գույքի նկատմամբ իրավունքների պետական  գրանցման 13.07.2018թ. հ.13072018-01-0184  վկայական/, Երևանի Շիրազի  փողոցի հ.12 շենքի հ.54՝ 120.3քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչներ՝ Թեմուր Ջամալի Սաֆոյանին, Հերիկ Օննիկի Ամարյանին, Ասյա Իլիչի Սաֆոյանին և Թինա Իլիչի Սաֆոյանին /4 անձ, այսուհետ նվիրառուներ/՝  որպես համատեղ սեփականություն:
2.Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական  շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Սարգսյանին՝ Երևանի քաղաքապետի  անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,  նվիրառուների հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին  պայմանագիր:
3.Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների կողմից:   
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:



ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                       Կ. ԱՐԵՅԱՆ