Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2878-Ա 14.08.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.39/3 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՎԵՏԻՔ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ավետիք Հովհաննեսի Ստեփանյանի (ծնված 05.01.1961թ.) դիմումը։ Երևանի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի հ.39/3 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 768.74քմ, որից 479.6քմ մակերեսով հողամասն Ավետիք Հովհաննեսի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(վկայական տրված՝ 18.03.2019թ.հ.18032019-01-0272):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 10.05.2019թ. հ.1-0275, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 05.06.2019թ. հ.8562 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 18.06.2019թ. հ.20-Ել-1038 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի հ.39/3 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի հ.39/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ավետիք Հովհաննեսի Ստեփանյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 479.6քմ մակերեսով հողամասին կից 289.14քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 289.14քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի հ.39 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Սիլիկյան թաղամաս 5-րդ փողոց հ.39/3 տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ