Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

2881-Ա  20.08.2018թ.

ԳԱԳԻԿ ԲԱԴՈՒՆՑԻ  ՀԵՏ  ԿՆՔՎԱԾ  ՀՈՂԱՄԱՍԻ  ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ  ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՈԻ  ԼՐԱՑՈԻՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ, ՀԱՍՑԵ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈԻ  ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Լարիսա Պողոսյանի դիմումը` Երևանի  քաղաքապետի 2004 թվականի մայիսի 18-ի հ.871-Ա որոշման  հիման վրա, Հ.Հակոբյան փողոցի h.4 շենքի բակում գտնվող, 2018 թվականի հուլիսի  17-ին  ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ. 1668 և  սեփականության իրավունքի հ.1667 վկայագրերով ամուսնուց` Գագիկ Բադունցից իրեն փոխանցված ավտոտնակի զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության  ժամկետը  երկարացնելու  և անվանափոխություն կատարելու  մասին։
Հ.Հակոբյան փողոցի h.4 շենքի բակում  գտնվող  ավտոտնակի  կադաստրային  արժեքը կազմում է 744812 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87–Ն որոշմամբ հաստատված  հավելվածով, հաշվի առնելով <<Հողի և ունեցվածքի  գործառնություններ>> ՓԲԸ-ի 08.08.2018թ. հ.20/2Ե-539  գրությունը.
1.Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ժ/պ Հովհաննես Վարդանյանին` Հայաստանի   Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի  քաղաքապետի անունից, Լարիսա Պողոսյանի հետ կնքել համաձայնագիր Հ. Հակոբյան փողոցի h.4 շենքի բակում  գտնվող, 2018 թվականի  հուլիսի  17-ին ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.1668 և սեփականության իրավունքի  հ.1667 վկայագրերով իրեն փոխանցված ավտոտնակի զբաղեցրած 20,0քմ մակերեսով հողամասի համար 17.06.2005թ. կնքված վարձակալության  հ.1547/6-ՊՓ պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝  ներառելով պայմանագրում հետևյալ փոփոխություններն  ու լրացումները.
1)պայմանագրում <<Գագիկ Բադունցը>> բառերը փոխարինել <<Լարիսա Պողոսյանը>> բառերով.
2)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել  է  մինչև 2021 թվականի  հունվարի 1-ը.>>.
3)պայմանագրի 4.2 ենթակետից հանել << ( այդ թվում` Հայաստանի Հանրապետւթյան օրենսդրությամբ սահմանված կարգով  իրականացնելու կապիտալ շինարարություն)>> բառերը.
4)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին>> բառերը.
5)պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.7 ենթակետով, հետևյալ  բովանդակությամբ.
<<6.7 Վարձակալված հողամասի  օգտագործման  նպատակի  փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես  մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով   հրաժարվել պայմանագրից>>.
6)պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<8.Հողամասի տարեկան վարձավճարը կազմում  է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 3 /երեք/ տոկոսը, որը կազմում է 9886 /ինը  հազար ութ հարյուր ութսունվեց/ ՀՀ դրամ։ Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմում է 16476 ՀՀ դրամ:>>:
2.Լարիսա Պողոսյանին պատկանող ավտոտնակին տրամադրել <<Կոմիտասի պողոտա, հ.1 շենք, ավտոտնակ հ.13>> հասցեն։
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան  տարածքային ստորաբաժանմանն  ու  ՀՀ  ոստիկանության Երևան քաղաքի բաժնին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին։
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության  վարչական  դատարան` երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                              
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                      Կ. ԱՐԵՅԱՆ