Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2884-Ա 14.08.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի Հ.3800-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 11.07.2019թ. տրված հ.18-06/Օ-293 եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին “ԴԱ-ԴԷ ԳՐՈՒՊ” ՍՊԸ-ի կողմից 29.05.2019թ. տրված տեղեկանքը և քաղաքացի Սերգեյ Բուդաղյանի 31.05.2019թ. հ.Բ-2227 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2017 թվականի հոկտեմբերի 27-ի «Գերցենի փողոցի հ.2/2 հասցեում`սեփականության իրավունքով քաղաքացի Սերգեյ Բուդաղյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.3800-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1-ին կետում «248.2 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն՝ 193.6 քառ.մետր, ավտոտնակ՝ 43.8 քառ.մետր, օժանդակ շինություն՝ 5.8 քառ.մետր, աստիճանավանդակ՝ 2.9 քառ.մետր, հենապատ՝ 0.8 քառ.մետր, պարիսպ՝ 1.3 քառ.մետր)» բառերը փոխարինել «258.5 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն` 239.3 քառ.մետր, ծածկոց` 9.5 քառ.մետր, պարիսպ` 3.5 քառ.մետր, օժանդակ շինություն` 5.8 քառ.մետր, պարիսպ` 0.4 քառ.մետր)» բառերով,
2) Որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «797440 (յոթ հարյուր իննսունյոթ հազար չորս հարյուր քառասուն)» բառերը փոխարինել «827200 (ութ հարյուր քսանյոթ հազար երկու հարյուր)» բառերով,
2. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարի Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված գումարների տարբերությունը՝ 29760 (քսանինը հազար յոթ հարյուր վաթսուն) դրամ։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                           Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ