Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

2885-Ա  20.08.2018թ.

ՆՈՐԱՇԵՆԻ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.14 ՇԵՆՔԻ Հ.4 ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ  ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ  ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


 
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վահրամ Հակոբյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2005 թվականի  ապրիլի  21-ի  հ.847-Ա որոշման հիման վրա, Նորաշենի թաղամասի հ.14 շենքի հ.4 ավտոտնակի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 31.10.2012թ. հ.31102012-01-1080 վկայական/ զբաղեցրած հողամասի համար կնքված  վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:                         
Աջափնյակ վարչական շրջանի  ղեկավարի  աշխատակազմի  ֆինանսական  բաժնի  պետի կողմից  տրված տեղեկանքի համաձայն՝ անշարժ գույքի կադաստրային արժեքը 01.07.2013թ. դրությամբ կազմում է 144,664 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 49-րդ հոդվածով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, 60-րդ հոդվածներով,  քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով,
1.Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ժ/պ Արտավազդ Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,  Երևանի  քաղաքապետի  անունից,  Վահրամ Հակոբյանի և Կիմա Հակոբյանի հետ կնքել  համաձայնագիր՝ Նորաշենի թաղամասի հ.14 շենքի հ.4 ավտոտնակի զբաղեցրած  19.4քմ մակերեսով հողամասի համար 2005 թվականի դեկտեմբերի 9-ին կնքված վարձակալության հ.ԱՍ/1261 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում լրացում կատարելու մասին.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը  երկարացվել է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը.>>:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված   համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի  վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:     
     


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                    
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                            Կ. ԱՐԵՅԱՆ