Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2885-Ա 14.08.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի Հ.2664-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 09.08.2019թ. տրված հ.18-06/Օ-97 գրությունը, ինչպես նաև հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին “Արարատ Սողոմոնյան” ՍՊԸ-ի կողմից 01.03.2019թ. տրված եզրակացությունը և քաղաքացի Սամվել Ստեփանյանի 06.08.2019թ. հ.Ս-6372, 08.08.2019թ. հ.Ս-6435 դիմումները.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի հուլիսի 29-ի «Երևան, Աջափնյակ Վահագնի թաղամասի 3-րդ տեղամասի Հրազդան հ.15 հասցեում`սեփականության իրավունքով քաղաքացի Ժենյա Ավետիսի Պապիկյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.2664-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1-ին կետում «524.8 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն /նկուղ՝ 148.9 քառ.մետր, 1-ին հարկ՝ 185.5 քառ.մետր, աստիճաններ՝ 4.8 քառ.մետր, 2-րդ հարկ՝ 145.6 քառ.մետր, տաղավար՝ 19.7 քառ.մետր, լողավազան՝ 20.3 քառ.մետր/)» բառերը փոխարինել «308.04 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն /1-ին հարկ՝ 162.44 քառ.մետր, 2-րդ հարկ՝ 145.6 քառ.մետր /)» բառերով,
2) Որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «1102080 (մեկ միլիոն մեկ հարյուր երկու հազար ութսուն)» բառերը փոխարինել «646884 (վեց հարյուր քառասունվեց հազար ութ հարյուր ութսունչորս)» բառերով,
3) Որոշման 3-րդ կետի 1-ին և 3–րդ ենթակետերով նախատեսված ժամկետը սահմանել 60-օրյա՝ սույն որոշման ընդունման պահից։
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ