Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2886-Ա 14.08.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի Հ.1497-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին “ՍՎ ՉԱՓԱԳՐՈՒՄ” ՍՊԸ-ի կողմից 13.05.2019թ. տրված տեղեկանքը և քաղաքացի Գրետիկ Բալաբեկյանի 20.05.2019թ. հ.Բ-2030 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի մայիսի 6-ի «Երևան, Մալաթիա-Սեբաստիա Հաղթանակ տեղամաս թաղամաս հ.110-2 հողամաս հասցեում` սեփականության իրավունքով քաղաքացի Գրետիկ Քաջոյի Բալաբեկյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու և հողամասի նպատակային ու գործառնական նշանակությունները սահմանելու մասին» հ.1497-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 2-րդ կետում «459.9 քառ.մետր» բառերը փոխարինել «310.5 քառ.մետր» բառերով,
2) Որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում «1931580 (մեկ միլիոն ինը հարյուր երեսունմեկ հազար հինգ հարյուր ութսուն)» բառերը փոխարինել «1304100 (մեկ միլիոն երեք հարյուր չորս հազար մեկ հարյուր)» բառերով,
3) Որոշման 4-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերով սահմանված ժամկետը սահմանել սույն որոշման ընդունման պահից:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                 Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ