Քաղաքապետի որոշումներ

Պահոց

20.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

2891-Ա  20.08.2018թ.
          
ՍՏԵՓԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.2/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ  ՀՈՂԱՄԱՍԻ  ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նոնա և Հրաչուհի Ղազարյանների դիմումը՝ Ստեփանյան փողոցի հ.2/4 հասցեում գտնվող տաղավարի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.03122013-01-0121 վկայական/ զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու  մասին:
Ստեփանյան փողոցի հ.2/4 հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային արժեքը կազմում է 1.909.354 ՀՀ  դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով և 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով,  քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով,  Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.01.2018թ. հ.18-06/1-Ղ-60 եզրակացությունը.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Նոնա և Հրաչուհի Ղազարյանների հետ կնքել համաձայնագիր` Երևանի քաղքապետի 2004 թվականի հունվարի 23-ի հ.70-Ա, 2007 թվականի սեպտեմբերի 11-ի հ.3430-Ա և 2013 թվականի հուլիսի 26-ի հ.3753-Ա որոշումների հիման վրա, Ստեփանյան փողոցի հ.2/4 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող տաղավարի զբաղեցրած՝ 33.3քմ մակերեսով հողամասի համար 2004 թվականի ապրիլի 7-ին կնքված հողի վարձակալության հ.1266 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում լրացում կատարելու մասին.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2021  թվականի հունվարի 1-ը>>:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի  Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:
     

 

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                          
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                  Կ. ԱՐԵՅԱՆ