Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2915-Ա 14.08.2019թ.


ԵՐԵՎԱՆ, ԱՎԱՆ ԱՎԱՆ-ԱՌԻՆՋ ԹԱՂԱՄԱՍ 2-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆ Հ.1/19 ՇԵՆՔ Հ.38 ՀԱՍՑԵՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱՐԻՆԵ ՇՎԱՐՍԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետով , հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 13.05.2019. տրված հ.18-06/ԲՕ-31 մասնագիտական եզրակացությունը, «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի կողմից 04.09.2017թ. տրված տեխնիկական եզրակացությունը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Ավան-Առինջ թաղամաս 2-րդ միկրոշրջան հ.1/19 շենքի համասեփականատերերի վերաբերյալ տրված 05.09.2017թ. հ.ԱՏ-01/09/2017-2-0145 տեղեկանքը, Ավան-Առինջ թաղամաս 2-րդ միկրոշրջան հ.1/19 շենքի համասեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին “ԻՆՍԵ” ՍՊԸ-ի կողմից 11.09.2017թ. տրված տեղեկանքը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումները (10.09.2017թ. հ.Ս-4934, 27.05.2019թ. հ.Ս-4188).
1. Երևան, Ավան Ավան-Առինջ թաղամաս 2-րդ միկրոշրջան հ.1/19 շենք հ.38 հասցեում՝ քաղաքացի Կարինե Շվարսիկի Սարգսյանի կողմից ինքնակամ իրականացրած 81.7 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի /բնակարան/) (սեփականության իրավունքի գրանցման 04.09.2015թ. տրված հ.04092015-01-0125 վկայական) ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 424840 (չորս հարյուր քսանչորս հազար ութ հարյուր քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը,
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                   Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ