Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2919-Ա 14.08.2019թ.

<<ԵՐԵՎԱՆԻ Մ.ՄԱՆՈՒՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 48 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ>> ՊԵՏԱԿԱՆ 

ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի 23.07.2019թ. հ.01/22.23/5052-19 գրությամբ ներկայացված <<Երևանի Մ.Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ին ամրացված պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության գույքի վարձակալության տրամադրման աճուրդի 16.07.2019թ. հ.1477 ՎԱ-1 արձանագրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի հ.125 որոշման 10-րդ կետով, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 14.01.2019թ հ.1 պաշտոնական պարզաբանմամբ.
1. Առաջարկել <<Երևանի Մ.Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ Դրոյի փողոցի հ.11 շենքի նկուղային հարկից՝ 118.7քմ ընդհանուր մակերեսով տարածքի համար՝ շաբաթական երկու օր /երեքշաբթի, շաբաթ/ ժամը՝ 18.00-ից 19.00-ն, 5000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով՝ Վլադիմիր Վարդանյանի /անձնագիր՝ AN 0799091, 011, 13.02.2014թ./ հետ կնքել վարձակալության պայմանագիր՝ դրա կնքման պահից սկսած մեկ տարի ժամկետով` մարզական ծրագրեր իրականացնելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ վարձակալության պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
3. Վարձակալության պայմանագրի կնքման՝ այդ թվում՝ նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են վարձակալի հաշվին:
4. Հանձնարարել <<Երևանի Մ.Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին.
1) 10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն որոշման համաձայն վարձակալության պայմանագրի կնքումը և դրանից ծագող իրավունքի պետական գրանցումը,
2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության և անշարժ գույքի կառավարման վարչություններ ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները,
3)Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները,

4) յուրաքանչյուր եռամսյակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչություն ներկայացնել տեղեկատվություն՝ պայմանագրով սահմանված վարձավճարի հավաքագրման, ինչպես նաև պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման վերաբերյալ: 

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել <<Երևանի Մ.Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ