Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2922-Ա 14.08.2019թ.

ԱՆԺԵԼԱ ՄՈՄՋՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Անժելա Մոմջյանի դիմումը՝ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ թաղամաս 45 տեղամաս հ.2 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 03.04.2019թ. հ.03042019-01-0153 վկայական) հասցեում, սեփականության իրավունքով իրեն պատկանող 283.73քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին:
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ. հ.03042019-01-0153 վկայականում՝ քննարկվող հողամասի նպատակային նշանակությունը ամրագրված է գյուղատնտեսական, իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ խաղող:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ խառը կառուցապատման գոտում, որն իր մեջ ներառում է և բնակելի և հասարակական կառուցապատում՝ ընդհանուր օգտագործման տարածքների հավասարաչափ համադրմամբ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.06.2019թ. հ.18-06/662 եզրակացությունը.
1.ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատ-ված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ թաղամաս 45 տեղամաս հ.2 հասցեում, սեփականության իրավունքով Անժելա Մոմջյանին պատկանող 283.73քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ սահմանել բնակելի կառուցապատման (հողամասն իր տեղադիրքով բնակելի կառուցապատման գոտում է):
2. Սույն որոշումից ծագող նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները ենթակա են պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում, համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հիման վրա հողամասի նպատակային նշանակության փոփոխման իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման այդ պահին հողամասի կադաստրային արժեքի տարբերության գումարը սեփականատիրոջ կողմից վճարված լինելու դեպքում:
4.Առաջարկել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխման գրանցումը կատարել գրանցման պահին կադաստրային արժեքների տարբերության գումարները հողօգտագործողի կողմից վճարված լինելու դեպքում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
6. Որոշումն ուժի մեջ մտնելու պահից կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
8. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ