Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2929-Ա 14.08.2019թ.

«ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՈՒ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 83-րդ և 84-րդ հոդվածներով.
1. Հաստատել Երևանի ենթակայության «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության 2019 թվականի եկամուտների և ծախսերի ու դրամական միջոցների հոսքերի նախահաշիվները, կառուցվածքը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հանձնարարել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրենին «Պարգևատրում» հոդվածի գծով գումարները, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջին դրամական միջոցների ազատ մնացորդն օգտագործել բացառապես աշխատակազմի առողջապահության և ֆինանսական վարչության հետ համաձայնեցնելուց հետո:
3. Սույն որոշման կատարումն ու կազմակերպումը դնել Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի և «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Հարությունյանի վրա։
5. Սույն որոշման գործողությունը տարածվում է ընդունման օրվանից:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                     Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ