Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.09.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3010-Ա 23.09.2020թ.

 

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.43/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ
ԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գևորգ Ղազարյանի դիմումը՝ Նալբանդյան փողոցի հ.43/3 հասցեում գտնվող տարածքի համար կնքված վարձակալության պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին:
Նալբանդյան փողոցի հ.43/3 հասցեում գտնվող ստորգետնյա անցումը, սեփականության իրավունքով պատկանում է Երևան համայնքին: Երևանի քաղաքապետի 2010թ. հունիսի 4-ի հ.2204-Ա որոշմամբ՝ Գևորգ Ղազարյանին վարձակալությամբ տրամադրվել է 77.58քմ մակերեսով տարածք: Նշված որոշման հիման վրա 2010 թվականի հունիսի 16-ին կնքվել է ոչ բնակելի տարածքի վարձակալության հ.4136 պայմանագիրը:
Անշարժ գույքի ոլորտում գնահատման ծառայություններ իրականացնող «Ինէքս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված անշարժ գույքի վարձակալության արժեքի գնահատման հ.04/121910 հաշվետվության համաձայն՝ տարածքի վարձավճարի չափի շուկայական արժեքը 1քմ-ի համար կազմում է 1855 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի կանոններով, 466-րդ, 468-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N178-Ն որոշմամբ, հաշվի առնելով 2010 թվականի հունիսի 16-ի ոչ բնակելի տարածքի վարձակալության հ.4136 պայմանագրի 3.3-րդ կետը, ինչպես նաև դիմողի խնդրանքը.
1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Գարեգին Խաչատրյանին, Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Գևորգ Ղազարյանի հետ կնքել համաձայնագիր՝ Երևանի քաղաքապետի 2010թ. հունիսի 4-ի հ.2204-Ա որոշման հիման վրա, Նալբանդյան փողոցի հ.43/3 հասցեում գտնվող 77.58քմ մակերեսով տարածքի համար 2010 թվականի հունիսի 16-ին կնքված վարձակալության հ.4136 պայմանագրում հետևյալ փոփոխությունն ու լրացումները կատարելու մասին.
1) պայմանագրի 1-ին կետը լրացնել նոր՝ 1.5 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
«1.5 Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը:».
2) պայմանագրի 3-րդ կետի 3.1 ենթակետում՝ «30000 /երեսուն հազար/» բառերը փոխարինել «143911 /հարյուր քառասուներեք հազար ինը հարյուր տասնմեկ/» բառերով.
3) պայմանագրի 2-րդ կետը լրացնել նոր՝ 2.1.4, 2.1.5, 2.1.6, 2.1.7 և 2.4.16, ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
«2.1.4 Վարձակալված տարածքի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:»
«2.1.5 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդումային ծրագրերի իրականացմամբ կամ քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված՝ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված կամ դադարած՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա:».
«2.1.6 Սույնով կողմերը անվեհապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 2.1.5 կետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումը իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ:
ա) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում,
բ) Վարձատուի գրավոր ծանուցումը ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին(փոստին)՝ առկայության դեպքում,
գ) Վարձատուի գրավոր ծանուցումը ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով:
«2.1.7 Սույնով կողմերը անվեհապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 2.1.6 կետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալը անվեհապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելը իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:».
«2.4.16 իր միջոցների հաշվին իրականացնել ստորգետնյա անցման ողջ տարածքի բարեկարգման և սանիտարական մաքրության ապահովման աշխատանքներ։»:
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում.
2) պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են Գևորգ Ղազարյանի կողմից:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ