Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.09.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
3038-Ա  10.09.2018թ.

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ  



Հաշվի առնելով Զոհրապի փողոց հ.128/1 հասցեում գտնվող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար նախատեսված գումարների վճարման համար Երևանի քաղաքապետարանի 30.07.2018թ. տրված հ.04/17205 գրությամբ սահմանված 30-օրյա ժամկետից հետո Հովհաննես Վարդանյանի կողմից 03.09.2018թ. նախատեսված գումարների փաստացի վճարված լինելու հանգամանքը /վճարման անդորրագրեր հ. 004204 և հ.004205/.
1.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին 04.09.2018թ. մուտքագրված համապատասխանաբար 134400 (մեկ հարյուր երեսունչորս հազար չորս հարյուր) դրամ և 204771 (երկու հարյուր չորս հազար յոթ հարյուր յոթանասունմեկ) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 10-օրյա ժամկետում Հովհաննես Վարդանյանի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։  


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,                                                         
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                  Կ.ԱՐԵՅԱՆ